Չորս տասնամյակ առաջ Իրանը սեփական արտադրության և ոչ մի զինտեխնիկա, անգամ հրացան չուներ: Մարդիկ հիմա ամեն ինչ արտադրում են, նույնիսկ աշխարհում կան պետություններ, որոնք ուզում են գնորդ լինել։
Պարսիկները կարողանում են սուս ու փուս գործել, առանց ավել-պակաս, մեծ-մեծ խոսելու, անգամ պատժամիջոցների տակ գտնվելով, այսօր հասել են նրան, որ կարող են երբեմնի փառքը կրկին վերականգնել:
Երեսուն և ավելի տարի մենք ենք անկախ, ի՞նչ արեցինք։ Միայն թշնшմուն վախկոտ անվանեցինք, «Կիլդիմ» կոչված մուլտֆիլմը նկարեցինք ու արխային ընկած ապրեցինք։
Ոչ ռազմարդյունաբերություն, ոչ էլ հավուր պատշաճի դիրքի կահավորում կար:
Միայն նվիրում, աշխատասիրություն, քիչ լոպազություն, և կարող ենք թռիչքային զարգացում ունենալ:
Կարեն Հովհաննիսյան